ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աղոթքի ուժը

Աղոթքի ուժը
18.12.2012 | 17:59

Եթե բժիշկ կանչես, կուշանա,
եթե բարեկամիդ կանչես, կուշանա,
Բայց եթե Աստծուն կանչես, երբե՛ք չի ուշանա.
Կանչի՛ր, Նրան։

Այո՛, կանչեք Աստծուն ամեն օր Ձեր աղոթքի միջոցով: Հիսուս ոչ միայն շեշտում է աղոթքի կարևորությունը, այլև անձանձրույթ աղոթքի անհրաժեշտությունը: Աստծու հետ հաղորդակցվելու ու Նրան կանչելու միակ ճանապարհն` աղոթքն է: Աղոթե՛ք և խնդրե՛ք ու ձեզ պիտի տրվի։ Մի՛ սպասեք, որ նեղություն և դժվարություն ունենաք, հիշեք ու կանչեք Աստծուն։ Մի՛շտ և ամեն պահի պիտի կանչեք նրան:

ԱՆՀԱՎԱՏ ԴԵՂԱԳՈՐԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ
Մի հավատացյալ երիտասարդ ընկերանում է անհավատ դեղագործի հետ ու հրավիրում իր տուն ճաշելու: Երկար զրուցելուց հետո նա առաջարկում է ընկերոջը իր հետ վերցնել Աստծո Խոսքից մի համար` մշտապես իր մոտ պահելու համար: Անհավատ երիտասարդը հազիվ է համաձայնվում, բայց չի մերժում ընկերոջը: Նա պատահական մի համար է վերցնում, որի վրա գրված է լինում. «Նեղությանդ օրը ինձ կանչիր, ես քեզ պիտի ազատեմ, ու դու ինձ պիտի փառավորես»: Երիտասարդը ծիծաղում է ու ասում. «Այդ ի՞նչ նեղություն պիտի պատահի ինձ, որ ես Աստծուն կանչեմ»: Խոսքերն ասելուց հետո աստվածաշնչյան համարը դնում է ծոցագրպանն ու հեռանում:
Մի օր ուշ երեկոյան դեղատուն է մտնում մի աղջնակ ու դեղ գնում իր մայրիկի համար, որը գտնվում է մահամերձ վիճակում: Նա տալիս է դեղորայքը, և աղջիկը հեռանում է: Հանկարծ աչքը գցում է աղջկա տված դեղատոմսին ու տեսնում, որ համապատասխան դեղը տալու փոխարեն տվել էր ամենաբարձր չափաքանակով ուրիշ դեղորայք: Նա անհանգստանում է, իմանալով, րոպեներ անց նրա մայրը պիտի մահանար: Անմիջապես դուրս է վազում դեղատնից, բայց աղջիկը գնացել էր, իսկ դրսում արդեն մութ էր:
Ներս է գալիս և տագնապած ու սրտնեղված պտտվում: Հանկարծ հիշում է աստվածաշնչյան այն համարը, որը վերցրել էր ընկերոջ տնից, հանում է այն և ասում. «Աստված, մինչև հիմա քեզ չեմ հավատացել, բայց եթե դու հրաշք գործես և դեղը չհասնի այդ կնոջը, խոստանում եմ, որ ամբողջ կյանքում քեզ կծառայեմ»: Ահա այսպես աղոթելուց հետո մի տեսակ խաղաղություն է իջնում նրա վրա։ Սպասում է, որ ինչ-որ բան կփոխվի: Քիչ անց, դեղատուն է մտնում նույն այդ աղջիկը և ասում. «Բժի՛շկ, վազեցի, դեղը ձեռքիցս ընկավ կոտրվեց, ինձ նոր դեղ կտա՞ք»: Բժիշկն այլևս չէր լսում աղջկա խոսքերը, այլ իր աչքերը երկինք բարձրացրած` փա՜ռք էր տալիս Աստծուն:


Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 6019

Մեկնաբանություններ